2026 թվականից Վրաստան մուտք գործելու համար կպահանջվի պարտադիր ապահովագրություն․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2026թ. հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ սահմանային անցակետում պարտավոր է ներկայացնել առողջության և դժբախտ պատահարի ապահովագրությունը հավաստող փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով։

«Փաստաթուղթը պետք է լինի վրացերեն կամ անգլերեն լեզվով։ Այն կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ՝ արտասահմանյան ապահովագրական ընկերությունների կողմից՝ նվազագույնը 30,000 լարի սահմանաչափով։

Փաստաթուղթը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը․

• Ապահովագրական պայմանագրի կողմեր,
• Ծածկույթի տարածք,
• Ապահովագրության առարկա,
• Ապահովագրության սկզբի և ավարտի ամսաթվեր,
• Ապահովագրված ռիսկեր,
• Ապահովագրական գումարի սահմանաչափը,
• Ապահովագրական վճարի չափը, վճարման վայրը և ժամկետը։

Ապահովագրությունը պետք է ուժի մեջ լինի զբոսաշրջիկի Վրաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։

Նշենք, որ պարտադիր ապահովագրության պահանջից ազատված են․

• Վրաստան մուտքի դիվանագիտական կամ հատուկ արտոնագիր ունեցող անձինք,
• Դիվանագիտական, պաշտոնական, ծառայողական կամ հատուկ անձնագիր կրողները,
• Դիվանագիտական առաքելությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև դրանց հավասարեցված ներկայացուցչությունների հավատարմագրված աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները,
• Այն անձինք, ու մուտքը Վրաստան նախատեսված է Վրաստանի միջազգային համաձայնագրերով կամ պայմանագրերով,
• Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներով և ուղևորափոխադրումներով զբաղվող վարորդները»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment