
«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործության անմիջական մասնակիցները պատմում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր և քիչ հայտնի պատմությունները։
Ամանորին մնացել են հաշված ժամեր: Այդ առիթով Արթուր Իսպիրյանը, Սոնա Սարգսյանը և «Արևիկ» մանկապատանեկան համույթը պատրաստել են անակնկալ։ Հանրային ռադիոյում ձայնագրած շատ տոնական ու ջերմ մի երգ, որը ոչ միայն հետաքրքիր նախապատմություն ունի, այլև կատարվել է առաջին անգամ, չնայած որ գրվել է տարիներ առաջ։ Իսկ թե ինչու է այդպես ստացվել՝ կիմանաք «Նոտայից ստուդիայի» տոնական այս թողարկմանը։