Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզին հրաժարական է տվել, հայտարարել է երկրի նախագահի աշխատակազմը՝ euronews-ի փոխանցմամբ:
Երկուշաբթի օրը սկսվել են երեք տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցերը՝ ռիալի պատմական ցածրակետի՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ավելի քան 1.4 միլիոն ռիալի կտրուկ անկման ֆոնին: Լրատվամիջոցները նշում են, որ բողոքի ցույցերի էպիկենտրոնը Թեհրանի Մեծ շուկային հարակից տարածքներն էին, որտեղ տեղի առևտրականները զանգվածաբար փակել էին իրենց խանութները: Նրանց աջակցություն էին ցուցաբերել նաև այլ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Սպահանում, Շիրազում և Մաշհադում: