ՀՀ մի շարք ճանապարհներ փակ են բքի և մերկասառույցի պատճառով

ՀՀ մի շարք ճանապարհներ փակ են բքի և մերկասառույցի պատճառով

30 դեկտեմբերի 2025 – 10:46 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Բերդ-Ճամբարակ ճանապարհը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Քաջարան-Մեղրի և Վանաձոր-Դիլիջան ճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների միջոցների համար դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ելփին-Վայք ճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

Արթիկի, Կապանի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Ապարանի, Արագածի, Նաիրիի, Սպիտակի, Թումանյանի, Ճամբարակի, Մարտունիի, Հրազդանի, Տաշիրի, Սևանի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a Comment