Եթե Շարան վաղը հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում․ Արման Ծառուկյան


Սպորտ


29-ամյա մարտիկ և UFC-ի թեթևքաշային կարգի առաջին համարի հավակնորդ Արման Ծառուկյանը համարձակ հայտարարություն է արել UFC-ի միջինքաշային կարգի մարտիկ Շարա Բուլետի հետ մենամարտից առաջ։


«Եթե Շարան վաղը հաղթի ինձ, ես անձամբ նրան բնակարան կնվիրեմ այստեղ՝ Երևանում», – Ծառուկյանի խոսքերն է մեջբերել X սոցիալական ցանցի Red Corner MMA էջը։


Խառը մարտարվեստի երկու հայտնի վարպետների միջև մենամարտը կկայանա դեկտեմբերի 30-ին՝ HYPE FC-ի կողմից հովանավորվող մենամարտի շրջանակներում։



Leave a Comment