«Այս տարի ամբողջությամբ ավարտվել է նատրիումային լուսատուների փոխարինումը էներգախնայող և արդյունավետ նոր ԼԵԴ լուսատուներով, այս առումով Երևանը համարվում է տարածաշրջանում առաջանցիկ քաղաքներից մեկը։
– 82 փողոցներում փոխարինվել է 12․021 հատ էներգախնայող ԼԵԴ լուսատու,
– Լուսավորվել են շուրջ 35 այգի, բակային տարածքներ, մշակութային հատուկ պահպանվող տարածքներ և համայնքային ենթակառուցվածքներ,
– Լուսավորվել են երևանյան բոլոր արձանները,
– Կապիտալ փոխարինվել է 54 կմ օդային մալուխային ցանց,
– Փոխարինվել է 276 ուժային պահարան,
– Արտաքին լուսավորության ցանցում տեղադրվել է 190 թվային կառավարման մոդուլ,
– Կառուցվել է շուրջ 29 կմ նոր ցանց,
– Երևան քաղաքի վերգետնյա կապի և էլեկտրահաղորդման ցանցի ստորգետնյա կոմունիկացիաների ստեղծման ծրագրի շրջանակում աշխատանքները շարունակվում են Աբովյան և Նալբանդյան փողոցներում: Մալուխներն անցկացվում են գետնի տակ»,- այս մասին տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետարանը։