Ճշմարտությունը դուրս է եկել միջազգային հարթակ․ Սամվել Կարապետյանի փաստաբանը՝ The Times-ի հոդվածի մասին

Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Դենի Քրյուգերը The Times-ում հրապարակված իր հոդվածում ահազանգում է՝ «Հայ եպիսկոպոսները ձերբակալվել են շինծու մեղադրանքներով», հայտնել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Երբ բրիտանական քաղաքական վերնախավը բարձրաձայնում է Սամվել Կարապետյանի անօրինական կալանքի և Եկեղեցու դեմ հալածանքների մասին, Փաշինյանի վարչակազմի բռնաճնշումներն այլևս հնարավոր չի լինում թաքցնել աշխարհից»,- գրել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ աշխարհի ամենաազդեցիկ օրաթերթերից մեկը դրանով բացահայտում է Հայաստանի դառն իրականությունը։ «Ճշմարտությունը դուրս է եկել միջազգային հարթակ։ Արդարությունը պետք է հաղթի»,- հավելել է Ամստերդամը։

Leave a Comment