Զելենսկին թույլատրելի է համարել համաձայնագրի առանձին կետերի շուրջ հանրաքվեի անցկացումը

Զելենսկին թույլատրելի է համարել համաձայնագրի առանձին կետերի շուրջ հանրաքվեի անցկացումը: Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք կարող ենք հանրաքվե անցկացնել այս ծրագրի որոշ կետերի վերաբերյալ», — ասել է Զելենսկին։

ԱՄՆ նախագահն իր հերթին հավելել է, որ Դոնբասի հարցը կարող է լուծել նաև խորհրդարանը։

Այս մասին նշվում էր նաև Զելենսկու խաղաղության ծրագրի ընդլայնված տարբերակում, որն ավելի վաղ հրապարակել էր Le Monde պարբերականը։

Leave a Comment