29 դեկտեմբերի 2025 – 18:32 AMT
PanARMENIAN.Net – Դատախազությունն ուսումնասիրում է Գառնիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագի եկած անձանցից մեկի կողմից հնչեցված արտահայտությունը՝ գնահատելու համար արդյոք այն պարունակում է հանցակազմ։ Այդ մասին հայտնել են դատախազությունից, հայտնում է Sputnik Արմենիան։
Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ իշխանամետ ԶԼՄ-ներից մեկի լրագրողը եկեղեցու բակում հավաքվածներին հարցրել է՝ «Ի՞նչ պիտի լինի, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա», ինչին ներկաներից մեկը պատասխանել է՝ «մի հատ քար խփեն գլխին, սատկացնեն»։
«Եթե դատախազությունը պարզի, որ կա հանցակազմ, ապա գործը ՀՀ քննչական կոմիտե կուղարկի՝ վարույթ նախաձեռնելու համար»,– նշել են դատախազությունից:
Ըստ ԶԼՄ-ների՝ արտահայտության հեղինակը Գառնիի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կոմունալ տնտեսության աշխատակից է: