ՀԷՑ․ Մեր մասնագետներն ավելի քան 36 ժամ է անհետաձգելի աշխատանքներ են կատարում

ՀԷՑ․ Մեր մասնագետներն ավելի քան 36 ժամ է անհետաձգելի աշխատանքներ են կատարում

29 դեկտեմբերի 2025 – 18:47 AMT

PanARMENIAN.Net – «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացրել է իր բաժանորդներին, որ մասնագետներն ավելի քան 36 ժամ է անհետաձգելի աշխատանքներ են կատարում վերականգնելու համար էլեկտրամատակարարումը Երևանի որոշ շրջաններում։

Նշվում է, որ «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանի 6 կՎ փակ բաշխիչ սարքավորումներում տեղի ունեցած հրդեհի պատճառով շարքից դուրս են եկել և վնասվել 6 կՎ հզորությամբ 23 բջիջներ, ինչպես նաև այդ բջիջների ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի և լարման կառավարման սարքավորումները։

«Ընկերության մասնագիտական ստորաբաժանումները, ավելի քան 36 ժամ շարունակ, առանց դադարների իրականացնում են հոսանքազրկված տարածքներին էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնմանն ուղղված արագ և հրատապ գործողություններ։

Կից նկարներում ներկայացված է այս պահին իրականացվող՝ այրված սարքավորումների ապամոնտաժման և դուրսբերման, ինչպես նաև նոր սարքավորումների (նորագույն սերնդի) տեղափոխման, մոնտաժման, սնող մալուխների ստուգման և դրանց վերջնական կարգաբերման աշխատանքները»,–ասվում է հրապարակման մեջ։

Մասնավորապես, արդեն 36 ժամից ավելի է հոսանքազրկված է Էրեբունի թաղամասը։ Պատճառը ենթակայանում բռնկված հրդեհն է։

Leave a Comment