Վրաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա

Քաղաքականություն

29.12.2025 | 17:57

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրամանով՝ Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամը (GEDF) մարդասիրական օգնության բեռ է ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտնել է Տնտեսության և կայուն զարգացման նախարարությունը, գրում է վրացական Առաջին ալիքը։

Նախարարության տվյալներով՝ բեռը ներառում է տարբեր տեսակի և հզորության ինը գեներատոր։

«Ցանկանում ենք նշել, որ «Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամ» ԲԲԸ-ն նպաստել է գեներատորների ձեռքբերմանը և տեղափոխմանը նշված ժամկետում։

«Մարդասիրական օգնությունը կհանձնվի Կիևում Վրաստանի դեսպանատանը, որից հետո անվճար կփոխանցվի Ուկրաինային։ Վրաստանից մարդասիրական օգնության բեռը մի քանի օրվա ընթացքում ցամաքային ճանապարհով կհասցվի Ուկրաինա»,- ասվում է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment