Հայտնաբերվել է «Դիլիջան» ազգային պարկի ազնվացեղ եղջերուի ռադիոնավիգացիոն վզկապը՝ կտրված և կիսահալված. ԲԸՏՄ


Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում հայտնաբերվել է փոսի մեջ տերևներով թաքցված կենդանու վզկապ (ռադիոնավիգացիոն ընդունիչով)՝ կտրված և կիսահալված վիճակում։

010101 (2).jpg (4.34 MB)

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ վզկապն ամրացված է եղել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուի պարանոցին, սակայն տարածքում կենդանին չի հայտնաբերվել։

010101 (1).jpg (211 KB)

Համաձայն «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի՝ ազնվացեղ եղջերուի որսի կամ ոչնչացման դեպքում կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 3.000.000 ՀՀ դրամ։

Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որի հիմքով հարուցվել է քրեական վարույթ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

188 դիտում

Leave a Comment