29 դեկտեմբերի 2025 – 17:45 AMT
PanARMENIAN.Net – ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացրել է, որ տեսալուսանկարահանող տեխնիկական միջոցների բացակայության պայմաններում վարորդների կողմից թույլատրելի արագության գերազանցումը հաճախ հանգեցնում է վթարային իրավիճակների։
Պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ 2026 թվականի հունվարի 5-ից կգործարկվեն․
- տեսանկարահանող տեխնիկակական միջոց՝ Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի հարակից ճանապարհահատվածում,
- լուսանկարահանող տեխնիկակական միջոց՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցում՝ թիվ 6 հիմնական դպրոցի հարակից ճանապարհահատվածում (թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է)։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորել է խստագույնս պահպանել երթևեկության կանոնները՝ ապահովելով ձեր և մյուսների անվտանգությունը։