
Կրեմլը համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն գնահատականի հետ, որ Ուկրաինայում խաղաղությունը զգալիորեն մոտ է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը համաձայն է, որ Ուկրաինայում խաղաղությունը զգալիորեն մոտ է, և որ խաղաղության բանակցությունները գտնվում են վերջնական փուլում։
Նախօրեին Մայամիում կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Հանդիպումից հետո Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության երկու կողմերն էլ ավելի մոտ են կարգավորմանը, քան երբևէ։