Վեհափառը տեսակցել է Միքայել սրբազանին

Վեհափառը տեսակցել է Միքայել սրբազանին

29 դեկտեմբերի 2025 – 14:59 AMT

PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 29–ի առավոտյան Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Այս մասին հայտնել է ԲԿ-ի լրատվության բաժնի պատասպանատու Աննա Դեմիրճյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ այցելությունը կարճատև է եղել:

«Սրբազանի վիճակը գտահատվում է բավարար, բժիշկների հստկողության տակ կմնա առայժմ»,- փոխանցել են ԲԿ-ից:

Աջապահյանը վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Սրբազանը հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։ Նա չի ընդունում մեղադրանքը։

Leave a Comment