Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների, բայց միայն ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ. Զելենսկի



Քաղաքականություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների, բայց միայն ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ։

Նրա խոսքով՝ կարող է ստեղծվել քառակողմ տեխնիկական խումբ՝ խաղաղության ծրագիրը քննարկելու համար, որից հետո միայն հավանական են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները։

«Եթե ամեն ինչ ընթանա քայլ առ քայլ, ամերիկյան և եվրոպական պատվիրակությունների հետ հանդիպումներից հետո կկայանա հանդիպում ռուսների հետ։ Մենք պատրաստ ենք նախկինում քննարկված ձևաչափերին», – նշել է Զելենսկին։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment