Հերթական ավիավթարն ԱՄՆ-ում. ուղղաթիռների բախման հետևանքով կա զոհ և վիրավոր


Միջազգային


ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Համոնտոն քաղաքում երկու ուղղաթիռներ բախվել են օդում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ։

Այս մասին հաղորդում է գործակալությունը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։ Տեղեկատվության համաձայն՝ օդաչուները ինքնաթիռի միակ ուղևորներն էին։

Նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Դաշնային ավիացիայի վարչությունը հայտնել է, որ Համոնտոնի քաղաքային օդանավակայանի վերևում բախվել են Enstrom F-28A և Enstrom 280C ուղղաթիռներ։

Իշխանությունները հետաքննում են միջադեպի պատճառները։


Leave a Comment