
«Փողոցային բարքերով խոսող այն անձինք, ովքեր պատահմամբ հայտնվել են ավագանու կազմում, պարբերաբար ստիպում են իրենց իսկ լեզվով հիշեցնել՝ ինչպիսին է կարգ ու կանոնը: Ցավում եմ, որ ստիպված եմ լինում տարին մեկ անգամ նման արձագանք ունենալ. միգուցե սա միակ լեզուն է, որը նրանք ընկալում են»,- ասուլիսի ժամանակ անդրադառնալով ավագանու նիստերի ժամանակ լարված իրավիճակներին ու հնչեցված արտահայտություններին՝ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Ես բացարձակապես հաճույք չեմ ստանում նման խոսույթից»,- հավելեց նա: