ՀԷՑ–ը հայտնել է Երևանի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետները
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանի 6 կՎ փակ բաշխիչ սարքավորումներում առաջացած հրդեհի հետևանքով ամբողջովին շարքից դուրս են եկել և դարձել անպիտան սնող 6 կՎ թվով 23 բջիջները, ինչպես նաև դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի և լարման սարքավորումները, նախօրեին հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն։
ՀԷՑ–ից նշել են, որ ինչպես երեկ ողջ գիշեր, այնպես էլ առաջիկա գիշերը (24-ժամյա ռեժիմով) ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ինտենսիվ աշխատանքներ է տանելու «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված տարածքների էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ:
Այս պահին կատարվում են այրված և հին սարքավորումների ապամոնտաժման աշխատանքներ և վաղ առավոտից սկսվելու է նոր սարքավորումների տեղափոխման, մոնտաժման, սնող մալուխների ստուգման և դրանց կարգաբերման աշխատանքները:
Արդյունքում հնարավոր կլինի նախնական գնահատականով մինչև վաղը՝ ժամը 22:00 (այսօր երեկոյան ժամը 22։00–ն), վերականգնել բոլոր այն հասցեների էլեկտրամատակարարումը, որոնք մինչ այս պահը դեռ հոսանքազրկված են:
Ստորև այն հասցեները որոնք մասնակի կամ ամբողջությամբ դեռևս հոսանքազրկված են՝
- Բաշխիչ ենթակայան 67՝
«Աթոյան» փողոցը՝ մասնակի,
«Մուրացան» փողոցը՝ մասնակի,
«Նոր Արեշ» փողոցը՝ մասնակի.
- Վարդաշեն 8 Տրանսֆորմատորային ենթակայան 561-ի ուղղությամբ՝
«Դավիթ Բեկի» փողոցը՝ մասնակի,
«Գաջեգործների» փողոցը՝ ամբողջությամբ.
- Բաշխիչ ենթակայան 104՝
«Աթոյան» փողոցը՝ մասնակի,
«Ազատամարտիկների» փողոցը՝ մասնակի,
«Էրեբունի» փողոցն՝ ամբողջությամբ
«Նոր արեշ» փողոցն՝ ամբողջությամբ
- Բաշխիչ ենթակայան 24՝
«Էրեբունի» փողոցը՝ մասնակի,
«Նոր արեշ» փողոցը՝ մասնակի,
«Աթոյան» փողոցը՝ մասնակի,
«Ազատամարտիկներ» 1,2,3,4,5 նրբանցք,
Գ. Լուսավորիչ ծննդատուն (Էլեկտրամատակարարումն իրականացվում է դիզելային գեներատորների միջոցով, մինչև կենտրոնական մատակարարման վերականգնումը):
- Բաշխիչ ենթակայան 125՝
«Այվազովսկի» փողոցը՝ մասնակի,
«Նոր արեշ» փողոցը՝ մասնակի,
«Խաչիկ Դաշտենց» փողոցը՝ մասնակի.
- Բաշխիչ ենթակայան 26՝
«Ազատամարտիկներ» փողոցը՝ մասնակի,
«Ս. Դավիթ» փողոցը՝ մասնակի,
«Լորիս Մելիքով» փողոցը՝ մասնակի,
- Վարդաշեն 23 Տրանսֆորմատորային ենթակայան 248-ի ուղղությամբ՝
«Գուրգեն Մահարի» փողոցը՝ մասնակի
«Վարդաշեն» 3 փողոցն՝ ամբողջությամբ:
«Վթարի մասին հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին, միայն նախաքննության ավարտից հետո պարզ կլինի վթարի իրական պատճառը», – նշվում է ՀԷՑ–ի հայտարարության մեջ։