
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ տեղի է ունեցել Երևանի հեռուստաաշտարակի նոր լուսային համակարգի վերջին թեստավորումը։
Նախարարության հաղորդմամբ՝ հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի պաշտոնական բացման արարողությունը կկայանա դեկտեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ին, և կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում։