Առատ ձյան պայմաններում Պլանի գլխի ոլորաններն ու Մանումենտը ի սպառ զերծ էին ձնամաքրիչ տեխնիկայից



Շնորհակալ եմ Ավինյան Տիկոյին ու իր բարեպաշտ թիմին՝ առ Աստված իմ հավատն ամրապնդելու համար։

Այսպես, գիշերվա ժամը 2:30-ի կողմերը, «Իմնեմնիմի»-ի ուղիղ եթերն ավարտելուց հետո, քաղաքի կենտրոնից քշում էի տուն՝ Զեյթուն։ Առատ ձյան պայմաններում Պլանի գլխի ոլորաններն ու Մանումենտը ի սպառ զերծ էին ձնամաքրիչ տեխնիկայից (բացի Լամբադայի կամրջից), որի հետևանքով 2 անգամ «մազով պրծա» ոլորաններով ինձ դեմ-հանդիման ընթացող, ավելի ճիշտ՝ սղղացող ավտոներից։

Մինչև տուն հասա՝ ինչքան աղոթք գիտեի, ասեցի, 1-2 աղոթք էլ ինքս հորինեցի հընթացս։

Ու այս ամենը՝ Ավինյանի «փայլուն» աշխատանքի շնորհիվ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment