Բուք, ձյուն, փակ ճանապարհներ. նոր տվյալներ ՀՀ ավտոճանապարհներին տիրող իրավիճակից


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Ջերմուկի խաչմերուկից մինչև «Ջանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Աշտարակ-Ուշի ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով բեռնատարների համար։

Զանգակատուն գյուղում բուք է։

Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Մարտունիի, Վարդենիսի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից էլ հայտնում են, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվում են ձմեռային սպասարկման աշխատանքները։ ՀՀ բոլոր տարածաշրջաններում կապալառուների կողմից կատարվում է շուրջօրյա հերթապահություն։ Ճանապարհները մաքրվում են ձյան շերտից, երթևեկելի մասը մշակվում է աղ-ավազով։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները կատարում են ուժեղացված հերթապահություն՝ համակարգելով ընթացիկ աշխատանքները։ 

Ճանապարհային դեպարտամենտում գործում է շուրջօրյա հեռախոսահամար՝ 010-56-25-33, որին զանգահարելով քաղաքացիներն օպերատիվ տեղեկություններ են ստանում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

535 դիտում

Leave a Comment