Ձյան տեղումներ, փակ և դժվարանցանելի հատվածներ. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 13:00-ի դրությամբ


«Ճանապարհային դեպարտամենտ»-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

«Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

533 դիտում

Leave a Comment