Լրագրող Լիա Սարգսյանը նշում է.
««Ջնդոյի Էդոն» աշխատում է Գառնու համայնքապետարանում, խմելու ջրի սպասարկման բաժնում, հավաքում է վճարները։ Մեզ պատմեցին, որ համայնքում գործող այս շրջանակները գտնվում են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի կուռացիայի ներքո, եւ ամենայն հավանականությամբ իր գրած տեքստով էլ ելույթ են ունենում։
Նշենք, որ «Ջնդոյի Էդոն» Գառնիում Նիկոլ Փաշինյանի «պատվիրած» պատարագից հետո իշխանական կայքի լրագրողի հարցին՝ «ինչ պիտի լինի, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա», պատասխանում է՝ «Մի հատ քար խփեն գլխին՝ սատկացնեն»։
Ստացվում է՝ կաթողիկոսին հրապարակավ «սպանելու» կոչ անողը ոչ թե պատահական անցորդ է, այլ համայնքապետարանի աշխատակից, որը գտնվում է իշխանության հովանու ներքո, եւ լուսաբանվում է հենց ՔՊ-ի պաշտոնական մամուլով։ Եվ սա այն դեպքում, երբ ՔՊ-ականները խոսում են «ատելության խոսքի դեմ պայքարից», «հանդուրժողականությունից» և «ժողովրդավարական արժեքներից»։
Ընդդիմադիրների դեպքում իրավապահ համակարգը կայծակնային արագությամբ արձագանքում է, իսկ եկեղեցու առաջնորդի հասցեին սպանության բացահայտ կոչ հնչեցրած անձի դեպքում՝ ո՛չ դատապարտում են, ո՛չ արձագանքում, ո՛չ իրավական գնահատական տալիս»։
—
Մեր կողմից նկատենք, որ իշխանամետ լրատվամիջոցի եթերում ակնհայտ սպանության կոչ արած անձնավորությանը, բնականաբար, ոչ մի աած-մաած չի ձերբակալել, «ասֆալտին չի փռել», «պատերին չի ծեփել»: Հայաստանում օրենքները ու պատժիչ գործողությունները բացառապես ընդդիմադիրների ու ոչ նիկոլական քաղաքացիների դեմ են կիրառվում: Բնականաբար, ոչ մի արևմտյան, «դեմոկրատական» երկրի ոչ մի դեսպան-մեսպան որևէ ծպտուն չի հանել: Չէ՞ որ Հայ առաքելական եկեղեցու Հովվապետին սպանելու կոչը արևմտյան «ձիմակռածիայի» վերջին մոդան է: ՔՊ-ն կամ Գառնու համայնքապետարանը նույնպես որևէ վերաբերմունք չեն արտահայտել:
Այս ամենը, քաղաքական առումով, Նիկոլ Փաշինյանի սերմանած ատելության ու ներքին թշնամանքի ամենաուղիղ հետևանք է: