2-ամյա երեխան` կոկորդում կասկածելի իրով, տեղափոխվել է հիվանդանոց. նրա կյանքը հաջողվել է փրկվել

Դեկտեմբերի 25–ին «Գյումրիի» ԲԿ տեղափոխված փոքրիկի կյանքը հաջողվել է փրկել։

 

Shamshyan.com-ը հայտնում է, որ դեկտեմբերի 25-ին «Գյումրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին հաջողվել է փրկել ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ տեղափոխված երեխայի կյանքը։ Այդ օրը անգիտակից վիճակում Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիի բնակիչ 2-ամյա Ալեքս Տ.-ն։ Տեղում բժիշկներին երեխայի ծնողները հայտնել են, որ նրա կոկորդում կասկածելի իր կա։ Բժիշկներին հաջողվել է երեխայի կյանքը փրկել, սակայն մի քանի օր նա պետք է մնա բժիշկների հսկողության տակ։

Leave a Comment