Բաքվում ավարտվել է Արայիկ Հարությունյանի և մյուսների գործով դատավարությունը

Բաքվում ավարտվել է Արայիկ Հարությունյանի և մյուսների գործով դատավարությունը

27 դեկտեմբերի 2025 – 12:44 AMT

PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 26-ին շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությայան՝ նախագահներ Արաիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սաաքյանի, Աժ նախագահ Դավիթ Իշխանյանի, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի և այլ անձանց դատավարությունը։

Դավիթ Իշխանյանը հանդես է եկել վերջին խոսքով: Նա հայտարարել է, որ ներկայացրած մեղադրանքներին համաձայն չէ, և ներկայացրել է իր հակափաստարկները, գրում է APA-ն։

«Ես ինձ մեղավոր չեմ համարում, որևէ հանցանք չեմ կատարել», –հայտարարել է Իշխանյանը իր խոսքի վերջում:

Նիստի նախագահող Զ. Աղաևը նշել է, որ մեղադրյալների վերջին խոսքերով լսումները ավարտված են և հայտարարել է դատավարության ավարտի մասին:

Դատական կոլեգիան հեռացել է խորհրդակցական սենյակ. վերադառնալուն պես կհրապարակվի դատավճիռը:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։

Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվաազատազրկում LՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գրիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։

Leave a Comment