
Միքայել Սրբազանի վիրահատությունը բարեհաջող է անցել, մարտական տրամադրություն ունի: Այս մասին լրագրողներին հայտնել է Տեր Փառեն քահանա Առաքելյանը:
Տեր Փառենի խոսքով, Սրբազանը կուզեր այսօր ոչ թե անկողնում պառկած լիներ, այլ դրսում լիներ, աղոթքի կանգնած լիներ և օրհնությունը բաշխեր իր զավակներին։
«Եկեղեցին երբեք կանգ չի առնելու իր քարոզչությամբ, պատարագներով»,- ասել է Տեր Փառենը։