Երևանի քաղաքապետարանը հերքում է թանկացումների մասին խոսակցությունները։
«Սիրելի՛ երևանցիներ, ի պատասխան մամուլում տարածվող ապատեղեկատվության՝ տեղեկացնում ենք, որ տրանսպորտի ուղեվարձի, աղբահանության վճարի, «Ա» և «Բ» գոտիներում կայանման համար սահմանված ավտոկայանատեղի վճարի թանկացումներ տեղի չեն ունեցել», – ասվում է հայտարարությունում։