Հակաեկեղեցական արշավի ընթացքում մեր երկիրը պարբերաբար այս կամ այն գործչի ազդեցության գործակալ լինելու մասին մեղադրանքներ է լսում: Վեհափառի կրտսեր եղբայրը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը նույնպես առանց քրեական գործի մեղադրվում է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար: Մոսկվայում բարձր մակարդակով հետաքրվրվել են, թե ինչ մեթոդներով է Հայաստանը, այսպես ասած, «գաղտնազերծում» ազդեցության գործակալներին: ՔՊ-ականներից Արման Եղոյանը, «Հայլուրի» թղթակցին բացատրել է` «եթե որևէ մեկը սունկ կայքի սուտ է տարածում, ամենայն հավանականությամբ, ազդեցության գործակալ է»: