https://arm.sputniknews.ru/20251226/hhum-grancvats-1-mln-transpvortajin-mijvoc-ka-nakharary-khcanumneri-masin-97282400.html
ՀՀ–ում գրանցված 1 մլն տրանսպորտային միջոց կա. նախարարը` խցանումների մասին
ՀՀ–ում գրանցված 1 մլն տրանսպորտային միջոց կա. նախարարը` խցանումների մասին
Sputnik Արմենիա
Արփինե Սարգսյանը հիշեցրեց, որ մայրաքաղաքի երթևեկության կազմակերպման պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է։ 26.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-26T20:05+0400
2025-12-26T20:05+0400
2025-12-26T20:05+0400
արփինե սարգսյան
խցանում
երևան
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66270881_23:0:1570:870_1920x0_80_0_0_13d70654f1ffc3bbd01053e0fb4819c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետությունում գրանցված տրանսպորտային միջոցների թիվը հասնում է 1 մլն-ի։ Այսօր «Հարցնում է քաղաքացին» հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Երևանի խցանումներին։Միևնույն ժամանակ նախարարը հիշեցրեց, որ մայրաքաղաքի երթևեկության կազմակերպման պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է։ Սակայն նա հավելեց, որ քաղաքային իշխանությունների հետ մշտապես գործակցում են։«Այս տարի հասցրել ենք 31 փոփոխություն իրականացնել հենց նախարարության առաջարկով, ինչը թույլ է տվել բարձրացնել խաչմերուկների թողունակությունը կամ ճիշտ կազմակերպել երթևեկության հոսքերը»,– նշեց նախարարը։Արփինե Սարգսյանի խոսքով՝ այս պահին շարունակում են մոնիթորինգ իրականացնել՝ հասկանալու այս տարի կատարված երթևեկության փոփոխությունների արդյունավետությունը։ Այս համատեքստում նա չբացառեց նոր փոփոխությունները։ Նախարարը հիշեցրեց, որ կառավարությունում՝ փոխվարչապետի գլխավորությամբ, աշխատանքային խումբ է գործում, որը փորձում է լուծումներ տալ խցանումների խնդրին։ Կառավարական հանձնաժողովում, ըստ Արփինե Սարգսյանի, խցանումների խնդիրը հատվածային չեն դիտարկում, այլ երկարաժամկետ կտրվածքով։ Նախարարը հավելեց, որ հիմնական լուծումները կտրվեն միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերով։
երևան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66270881_217:0:1377:870_1920x0_80_0_0_70a966980c39205b7b54aa9297a87301.jpg
արփինե սարգսյան, խցանում, երևան, երևանի քաղաքապետարան
արփինե սարգսյան, խցանում, երևան, երևանի քաղաքապետարան
Արփինե Սարգսյանը հիշեցրեց, որ մայրաքաղաքի երթևեկության կազմակերպման պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետությունում գրանցված տրանսպորտային միջոցների թիվը հասնում է 1 մլն-ի։ Այսօր «Հարցնում է քաղաքացին» հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Երևանի խցանումներին։
«Այն պայմաններում, երբ մենք դեռ չունենք ենթակառուցվածքների այնպիսի ընդլայնում, որը կարող է թույլ տրվել նման տրանսպորտային միջոցների հոսքի պարագայում, խցանումները հնարավոր են»,– ասաց Սարգսյանը։
Միևնույն ժամանակ նախարարը հիշեցրեց, որ մայրաքաղաքի երթևեկության կազմակերպման պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է։ Սակայն նա հավելեց, որ քաղաքային իշխանությունների հետ մշտապես գործակցում են։
«Այս տարի հասցրել ենք 31 փոփոխություն իրականացնել հենց նախարարության առաջարկով, ինչը թույլ է տվել բարձրացնել խաչմերուկների թողունակությունը կամ ճիշտ կազմակերպել երթևեկության հոսքերը»,– նշեց նախարարը։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ այս պահին շարունակում են մոնիթորինգ իրականացնել՝ հասկանալու այս տարի կատարված երթևեկության փոփոխությունների արդյունավետությունը։ Այս համատեքստում նա չբացառեց նոր փոփոխությունները։ Նախարարը հիշեցրեց, որ կառավարությունում՝ փոխվարչապետի գլխավորությամբ, աշխատանքային խումբ է գործում, որը փորձում է լուծումներ տալ խցանումների խնդրին։
Կառավարական հանձնաժողովում, ըստ Արփինե Սարգսյանի, խցանումների խնդիրը հատվածային չեն դիտարկում, այլ երկարաժամկետ կտրվածքով։ Նախարարը հավելեց, որ հիմնական լուծումները կտրվեն միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերով։