Փաշինյանը նահանջո՞ւմ է Մայր Աթոռից. հակաեկեղեցական արշավի աղմուկը Մեծ Բրիտանիա է հասել

Փաշինյանի հակաեկեղեցական արշավի 7-րդ ամիսն է լրանում: 7 ամիս առաջ՝ Բեռնում Արցախի մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային համաժողովին մասնակցելուց հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտնվեց Փաշինյանի թիրախում և կուսակրոնության ուխտը խախտելու հայտնի մեղադրանքից 7 ամիս անց Վեհափառն, ըստ Փաշինյանի, նաև «օտարերկրյա գործակալ է» և «աղանդավոր»: Այս բոլոր մեղադրանքները ամիսներ շարունակ դրոշակ դարձրած Փաշինյանին չեն օգնում հեռացնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Քաղտեխնոլոգները պարզ բացատրություն ունեն: Վեհը անսասան է իր Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիրքերում:

 

Leave a Comment