ՀՀ ներմուծվող սերբական որոշ ապրանքների համար սահմանվել է սակագնային քվոտա

ՀՀ ներմուծվող սերբական որոշ ապրանքների համար սահմանվել է սակագնային քվոտա

26 դեկտեմբերի 2025 – 17:57 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ ներմուծվող սերբական որոշ ապրանքների համար սահմանվել է սակագնային քվոտա։ Կառավարությունը հաստատել է «2026 թվականի ընթացքում Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու մասին» որոշումը։

«Որոշմամբ սահմանվել է սակագնային քվոտա՝ 2026 թ․ ընթացքում Սերբիայիից ՀՀ ներմուծվող սերբական ծագման առանձին տեսակի ապրանքների, մասնավորապես՝ պանիրներ՝ 2․0 տոննա, թրմօղիներ՝ 5000 սպ․ լիտր, ծխախոտ՝ 2000 հազ․ հատ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0406 90 690 0, 0406 90 740 0, 0406 90 860 0, 0406 90 890 0, 0406 90 920 0, 0406 90 930 0, 0406 90 990 1, 0406 90 990 9, 2208 20 290 0, 2208 20 890 0, 2402 20 100 0 և 2402 20 900 0 ) հանդեպ, որոնց ներմուծումը «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով լիցենզիայի առկայության դեպքում,–ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ արտոնությունից օգտվելու համար արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտները պետք է համապատասխան հայտով դիմեն նախարարություն՝ որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։

«Հայտը և դրան կից փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն՝ secretariat@mineconomy.am), փոստային կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment