Երևանում ամուսնական զույգը մեղադրվում է բռնություն գործադրելով խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ, տեղեկացնում է Քնչական կոմիտեն։
Մասնավորապես, մայիսի 18-ին ամուսիններն այցելել են իրենց ծանոթի բնակության վայր և խաբեությամբ ներս մտել բնակարան, որից հետո Ե.Ն.-ն բռնելով Մ.Ա.-ի պարանոցից՝ պահանջել է լուռ մնալ՝ այդ ընթացքում ներս թողնելով նաև կնոջը՝ Ա․Հ․-ին։
Ամուսինները փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ բռնություն են գործադրել Մ.Ա.-ի նկատմամբ և պահանջել 280 000 դրամ գումար, սակայն մերժում ստանալով` վերցրել են տուժողին պատկանող 2 մլն դրամ արժողության ավտոմեքենայի բանալին և հեռացել:
Ամուսինների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակություն, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով, առավելագույն ազատազրկման ժամկետը՝ 15 տարի):
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
