Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Լիբանանի վրա հարվածի ժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարի սպանության մասին։
Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը սոցիալական ցանցերում։
«Լիբանանի Նաբաթիե շրջանում սպանվել են Հուսեյն Մահմուդ Մարշադ ալ-Ջոհարիին, որը վերջին տարիներին զբաղվել է Իսրայելի դեմ ծրագրեր մշակելով և առաջ մղելով սիրիա-լիբանանյան տարածաշրջանում», – ասվում է հայտարարության մեջ։
Նա 840-րդ ստորաբաժանման անդամ էր, որը պատասխանատու էր արտաքին գործողությունների պլանավորման և համակարգման համար։