Ռուբիոն ու Մանեթը քննարկել են Կամբոջայի և Թաիլանդի միջև շարունակվող բախումները



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթի հետ, հայտնել է Պետդեպարտամենտը։

Նրանք քննարկել են նաև Կամբոջայի և Թաիլանդի միջև շարունակվող բախումները։

Պետքարտուղարը վերահաստատել է Դոնալդ Թրամփի հանձնառությունը խաղաղությանը և Կուալա Լումպուրի խաղաղության համաձայնագրերի լիարժեք իրականացման անհրաժեշտությունը։

Ռուբիոն նաև վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ նպաստելու Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղություն և կայունություն ապահովելու բանակցություններին։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment