Երևանի քաղաքապետարանը՝ մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման մասին

Երևանի քաղաքապետարանը՝ մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման մասին

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է․ «2025թ. պետական բյուջեով հաստատված միջոցներից Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար Երևանի քաղաքապետարանին հատկացվել է 9,640,000.0 հազ. դրամ, որից 3-րդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի համար «Մետրոգիպրոտրանս» ԲԸ-ին վճարվել է 765,100.0 հազ. դրամ:
Հետագայում կատարվել են մետրոյի կառուցման ծրագրի նվազեցումներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծի համալիր փորձաքննությունը ստացվել է 2025թ. հունիսի 9-ին:
Քանի որ ծրագրի իրականացման հաջորդ փուլի աշխատանքները պայմանավորված են նախագծի վերջնական հաստատման հետ և այնուհետև շինարարական աշխատանքների գնման գործընթացների ընթացակարգերից, ուստի նախատեսված ֆինանսական միջոցների ամբողջական օգտագործումն ընթացիկ տարում իրատեսական չի եղել:
Բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով դրանք վերաբաշխվել են և ուղղվել այլ միջոցառումների իրականացմանը:
Պետական բյուջեի մասին 2026թ. օրենքով մետրոյի կառուցման համար նախատեսվել է 2,000,000.0 հազ. դրամ՝ կառուցման մեկնարկի ու նախապատրաստական աշխատանքների համար:
Հետագայում փուլ առ փուլ այս միջոցները կավելացվեն»:

Leave a Comment