Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևան-Բաքու երկխոսության մեջ. Զախարովա


Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևանի և Բաքվի երկխոսության մեջ և նկատում է տարածաշրջանի ներսում կապերի վերականգնում:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանը ողջունում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման սկսված գործընթացը, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան ռուսական հացահատիկի շարունակական մատակարարումները: Դա հաստատում է «3+3» ձևաչափի զարգացման արդիականությունը, որտեղ շեշտը դրվում է տրանսպորտային, էներգետիկ, մշակութային ոլորտում գործակցության խորացման վրա»,- ասել է նա:

ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Մոսկվան կցանկանար այդ հարթակում տեսնել նաև վրացի գործընկերներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

528 դիտում

Leave a Comment