ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված հայ անձանց․ Sputnik Արմենիա

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված հայ անձանց: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Կազմակերպության տեսակցության ընթացքում, ինչպես նախկինում, այս անգամ ևս ուշադրության կենտրոնում են եղել անձանց առողջությունը, նրանց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանների գնահատումը», – ասաց Ամատունին:

Leave a Comment