ԱՄՆ–ն Ուկրաինայի կարգավորմանը մոտ է ավելի, քան երբևէ. ՆԱՏՕ-ում մշտական ներկայացուցիչ

https://arm.sputniknews.ru/20251225/amnn-ukrainaji-kargavvormany-mvot-e-aveli-qan-erbeve-nato-um-mshtakan-nerkajacucich-97252581.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/19/97247180_0:0:2732:2048_1920x0_80_0_0_225747185ba2f8d1b9982f308cdfe605.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, բանակցություն

ամն, ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, բանակցություն

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր ուկրաինական կարգավորման պլանի մշակման մասին։ Կրեմլում հայտնել էին, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար և մնում է անքորիջյան քննարկումների հարթակում:

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինական հակամարտության կարգավորմանը ԱՄՆ-ն այժմ մոտ է ավելի, քան երբևէ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիտաքերը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Կարծում եմ, որ մենք լուծել ենք հարցերի մեծ մասը։ Այնպես որ, մոտենում ենք (կարգավորմանը – խմբ.) ավելի, քան երբևէ»,-հայտարարել է նա Fox News հեռուստաալիքի հետ զրույցում՝ հավելելով` Վաշինգտոնը հավատում է, որ Ուկրաինայում խաղաղությունը հաստատ հնարավոր է։

ՌԴ–ն բանակցությունների արդյունքների մասին ազդակներ դեռ չի ստացել. Պեսկով

Ամերիկացի պաշտոնյան նաև վստահություն է հայտնել, որ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի միակ պատճառը Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում գտնվելն է:

«Նա կարող է երկու կողմերին բերել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի շարունակի քննարկումը։ Հուսանք, որ դա կշարունակվի, և մենք կկարողանանք հնարավորինս շուտ լուծել այս խնդիրը», – ավելացրել է Ուիտաքերը:

Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր ուկրաինական կարգավորման պլանի մշակման մասին։ Կրեմլում հայտնել էին, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար և մնում է անքորիջյան քննարկումների հարթակում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին Կրեմլում ընդունել էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին և Թրամփի փեսային՝ Affinity Partners ընկերության հիմնադիր Ջարեդ Քուշներին: ԱՄՆ ներկայացուցիչների այցը Ռուսաստան կապված էր Ուկրաինայի հարցով ամերիկյան խաղաղ ծրագրի քննարկման գործընթացի հետ։ Ինչպես հայտնել էր Պուտինը, ամերիկյան կողմը 27 կետերը բաժանել է 4 բաղադրիչի և առաջարկել դրանք առանձին քննարկել:

Պենտագոնի ղեկավարը բանակի նախարարին հեռացրել է Ուկրաինայի հարցով բանակցություններից

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Կրեմլում կայացած բանակցություններն անվանել էր շատ բովանդակալից՝ հավելելով, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումները կշարունակվեն: Ընդ որում, Ուշակովը նշել էր, որ Ռուսաստանի բանակի հաջողությունները ռազմի դաշտում դրական են ազդել բանակցությունների ընթացքի և բնույթի վրա:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել էր, որ Կիևի ռեժիմը պետք է որոշում կայացնի և սկսի պայմանավորվել, քանի որ ազատ որոշումներ կայացնելու համար տարածքը կրճատվում է ՌԴ ԶՈւ հարձակողական գործողությունների արդյունքում, իսկ դա պարտադրում է Կիևի վարչակարգին՝ հարցը լուծել խաղաղ, քանի որ շարունակելը Կիևի համար անիմաստ է և վտանգավոր:

Leave a Comment