Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ նման գործելաոճից. Ավանեսյանը՝ մասնավոր ապահովագրական ընկերություններից մեկի մասին


ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մասնավոր ապահովագրական ընկերություններից մեկը անպատշաճ մրցակցության դրսևորում հանդիսացող նյութեր է տարածում: 


 


«Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ նման գործելաոճից, և եթե հաճախորդներին գրավելու ձևը սուտն է, ապա լավ չի ձեր վիճակը: Պետական ապահովագրական համակարգը զարգացման մեծ խթան է նաև ձեզ համար, և ավելի լավ է այդ ճանապարհն ընտրեք և ոչ թե պայքարեք պետության դեմ:


 


Ասեմ նաև, որ ապահովագրական ընկերությունների մեծ մասն արդեն իսկ նոր ու շատ հարմարավետ պլյուս փաթեթներ են կազմել և վստահաբար հաջողություններ են գրանցելու»,- գրել է նախարարը և կից լուսանկար հրապարակել:


Leave a Comment