«Հայաստանի ընտրություններին ԵՄ օգնությունը շատ վատ ավարտ կունենա». Զախարովա

«Հայաստանի ընտրություններին ԵՄ օգնությունը շատ վատ ավարտ կունենա». Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Եվրոմիության կողմից Հայաստանին տրամադրվող օգնությունը, որը խոստացվել է առաջիկա ընտրությունների կապակցությամբ, շատ վատ կավարտվի։

«Եթե խնդրվի (եվրոպական դիվանագիտության ղեկավար-խմբ.) Կայա Կալասին օգնություն տրամադրել՝ ինչպես Մոլդովային, ամեն ինչ շատ վատ կավարտվի։ Իրականում, ցավոք, Մոլդովայում տեղի է ունենում հենց դա, երբ մարդիկ միմյանց դեմ են լարվում», – նշել է Զախարովան։

Արտգործնախարարության խոսնակը նաև առաջարկել է համեմատել Կալասին տրամադրված օգնության չափը այն ամենի հետ, ինչ Ռուսաստանն արդեն արել է Հայաստանի համար։ Զախարովայի խոսքով՝ սա կօգնի հասկանալ, թե արդյոք հայերը պետք է լսեն եվրոպական դիվանագիտության ղեկավարին, որը «հրահրում է ռուսաֆոբներին» սադրանքներ իրականացնել։

Ավելի վաղ Կալասը հայտարարել էր, որ ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 15 միլիոն եվրո՝ Ռուսաստանին հակազդելու համար։ Նա ասել է, որ միջոցները կօգտագործվեն «Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնելու» և «արտաքին միջամտության դեմ պայքարելու» համար՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։

Leave a Comment