Ամանորյա ուտեստների 5 բաղադրատոմս. նոր շունչ ու առողջարար լուծումներ՝ Ձեր ամանորյա սեղանին

Ներկայացնում ենք ավանդականն ու արդիականը համադրող նոր ուտեստներ, որոնք և՛ հաճելիորեն կզարմացնեն ձեր հյուրերին, և՛ կպահպանեն վիտամինային ողջ բույլը նաև դիետիկ սննդակարգ ունեցողների համար, որոնք միանշանակ անհրաժեշտ են հատկապես այս տոնական օրերին


ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Ամանորյա այս թոհուբոհում գլխապտույտ արագությամբ համադամ ուտեստներ պատրաստելու նպատակով գնումներ ենք կատարում՝ հաճախ այդ արագության արդյունքում երբեմն չնախատեսված կամ «ավելորդ» մթերքներ գնում։ Արդյունքում, տոներից հետո, երբ դրանց սպառումը չի արդարացնում մեր սպասելիքները, այդ ուտեստները կորցնում են իրենց համն ու բույրը, ինչպես նաև զուր կորչում են այն ռեսուրսները, որոնք ներդրել ենք ցանկալի արդյունք ստանալու համար։


Հոգնե՞լ եք ամենամյա ավանդական ամանորյա ուտեստների պատրաստման ձանձրալի աշխատանքից, ինչպես խուսափել շուտ փչացող մթերքներից՝ միաժամանակ համադրելով համադամ և օգտակար ուտեստները. «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է ավանդականն ու արդիականը համադրող նոր ուտեստներ, որոնք և՛ հաճելիորեն կզարմացնեն ձեր հյուրերին, և՛ կպարգևեն առողջ կենսակերպի պահպանման վիտամինային ողջ բույլը նաև դիետիկ սննդակարգ ունեցողների համար, որոնք միանշանակ անհրաժեշտ են հատկապես այս տոնական օրերին։


Խոզի մսով ռուլետ՝ խոզի ազդրի փոխարեն


мясной рулет ИИ


Բաղադրիչներ


խոզի փափկամիս-2,5կգ


դափնու տերև-3-5


սև հատիկավոր պղպեղ-10-15 հատ


Թանձրուկի համար


ծեծած սխտոր- 1 պճեղ


աղ- 1թ.գդ


կարմիր պղպեղ-2թ.գդ.


կծու կարմիր պղպեղ- 0,5թ.գդ.


սոյայի սոուս-4 ճ.գդ.


Միջուկ


Շամպինիոն տեսակի սունկ-400գ


Գազար-4 հատ


Սխտոր-1 պճեղ


Թանձրուկ՝ պատրաստի միսը պատելու համար


Սխտոր-1 պճեղ


Կարմիր քաղցր պղպեղ- 1 թ. գդ.


Քեմոն (зира) -0,5 թ. գդ.


Սոյայի սոուս- 2 ճ. գդ.


Մեղր-1 ճ. գդ.


Աղն օգտագործել չափավոր՝ նկատի ունենալով, որ սոյայի սոուս է օգտագործվում։


Պատրաստման եղանակը


Վերցնել խոզի փափկամիսը, ոչ շատ բարակ շերտով հավասարաչափ բացել դանակի օգնությամբ, պոլիէթիլենային թաղանթով ծածկել և խոհանոցային մուրճով թակել այնքան, մինչև մոտ երկու սմ հաստությամբ շերտ ստանալը։ Այնուհետև միսը համեմել մեկ գլուխ ծեծած սխտորով, աղով, կարմիր քաղցր պղպեղով, կծու կարմիր պղպեղով, սոյայի սոուսով։


Սունկը մաքրել, կտրտել քառակուսիներով և տապակել բուսայուղի մեջ։ Ավելացնել քերած գազարը, շարունակել տապակել։ Պատրաստ լինելուց հետո կրակից վերցնել և ավելացնել մեկ պճեղ ծեծած սխտոր, սև պղպեղ, կարմիր աղացած քաղցր և կծու պղպեղ։


Միսը լցոնել սնկի զանգվածով և զգուշությամբ ռուլետաձև փաթաթել։ Պատրաստի ռուլետը կապել թելով այնպես, որ եփվելիս չբացվի։


Ռուլետը պատել հատիկավոր սև պղպեղով, դափնու տերևով և տեղափոխել փայլաթիթեղով տապակի մեջ։ Եփել 180-200 աստիճան տաքության ներքո՝ 1 կգ մսի համար՝ 40 րոպե- 1 ժամով։


Պատրաստ լինելուց 15 րոպե առաջ միսը հանել, փայլաթիթեղը բացել և եփել մինչև երեսը կարմրելը։


Պատրաստի ռուլետը պատել թանձրուկով, թողնել հանգստանա։ Մսի պատրաստ լինելը ստուգել դանակի օգնությամբ․ եթե դանակով կիսով չափ կտրելիս արյուն չի հոսում, ուրեմն պատրաստ է։


Սմբուկով աղցան՝ մայրաքաղաքային աղցանի փոխարեն


салат ИИ


Բաղադրիչներ


Սմբուկ- 3հատ


Լոլիկ- 2 հատ


Կանաչ պահածոյացված ոլոռ-1 տուփ


Հավի կրծքամիս-200 գ


Աղ, պղպեղ, համեմ


Պատրաստման եղանակը


Սմբուկը մեկումեջ կեղևազատել, խորանարդաձև կտրտել, աղով համեմել և թողնել, որ հյութը արտազատի։ Այնուհետև լվանալ, քամել և տապակել առատ ձեթով։ Լոլիկը կտրատել խորանարդաձև, ավելացնել պահածոյացված կանաչ ոլոռը։ Հավի կրծքամիսը եփել, կտրտել խորանարդաձև, ավելացնել աղցանամանում, համեմել աղով, պղպեղով, համեմով։


Ավոկադոյով հումուս՝ ավանդական հումուսի փոխարեն


салат ИИ


Բաղադրիչներ


Ավոկադո-1հատ


եփած սիսեռ-250 գ


կիտրոն-1 հատ


թահին-50 գ


ձիթայուղ- 50 գ


սխտոր- 10 գ


աղ, սև պղպեղ, համեմ, մաղադանոս


Պատրաստման եղանակը


Բոլոր բաղադրիչները միասին կոտորակիչով (բլենդեր) հարել՝ ավելացնելով, աղ, սև պղպեղ, համեմ, մաղադանոս։ Հումուսը մատուցել չորահացով և ձիթայուղով ձևավորած։


Վարսակի փաթիլներով կարկանդակ


пирог ИИ


Բաղադրիչներ


Վարսակի փաթիլներ-1 բաժակ


Միջին չափի գազար-1 հատ


Տաք կաթ-1\2 բաժակ


Ձու-3 հատ


Ընկույզ-200-300 գ


Փխրեցուցիչ-10 գ


Աղ-1\4 թ. գդ


Չամիչ-3 ճ, գդ


Միջին չափի խնձոր-1 հատ


Վանիլ- 1 թ. գդ


Պատրաստման եղանակը


Վարսակի փաթիլները ալյուրի վերածել, ավելացնել փխրեցուցիչը, կաթը և թողնել 5-10 րոպե։ Գազարը քերել քերիչի խոշոր անցքերով, ավելացնել նախօրոք թրջած չամիչը, խորանարդաձև կտրտած և կեղևազատված խնձորը, կտրտած ընկույզը և ձեռքով հարած ձուն։ Այս ամենը լավ խառնել, լցնել ձևամանի մեջ և թխել։


Տարեհաց (հայկական ավանդական հաց)


традиционный хлеб ИИ


Խմորի բաղադրիչներ


Կարագ-200 գ


Ալյուր- 500 գ


Մածուն- 150 գ


Թթվասեր-150 գ


Սոդա-1 թ.գ


Շաքարավազ-1 ճ.գ


Վանիլին


Ձու-1 հատ


Միջուկ-Խորիզի բաղադրիչներ


Կարագ-100 գ


Շաքարավազ-100 գ


Ալյուր-150 գ


վանիլին, դարչին, չամիչ, չիր, ընդեղեն (ընկույզ, նուշ, պնդուկ, հնդկական ընկույզ)


Պատրաստման եղանակը


Խմորի համար նախատեսված բաղադրիչները խառնել, պատրաստել խմոր, թողնել մի փոքր հանգստանա։ Խմորից մի փոքր առանձնացնել ձևավորելու համար։ Պատրաստել միջուկը։ Միջուկի բոլոր բաղադրիչները խառնել։ Խմորը ձեռքերով կլորավուն բացել այն հաստությամբ, ինչպես անում ենք կլոր գաթայի դեպքում։ Տարածել միջուկը խմորի վրա և խմորի ծայրերը հավաքելով՝ ամրացնել ու տափակացնել։ (Այնպես, ինչպես անում ենք կլոր գաթայի դեպքում): Առանձնացված խմորից պատրաստել գլանակներ, եղևնի, լուսին և տեղադրել մեր տարեհացի վրա։ Վրան քսել ձվի դեղնուց, ձևավորել նուշով և քունջութով և տեղափոխել ջեռոցը։


Թխել 200 աստիճանում 20-30 րոպե՝ մինչև կարմրելը։


Բոլոր նկարները գեներացված են արհեստական բանականության միջոցով


 

Leave a Comment