Սիրում ես պետությունդ՝ պահանջիր ՀԴՄ կտրոն. 2025-ին 17.6 տոկոսով ավել կտրոն է տպվել


2025 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը տպվել է 725.4 միլիոն ՀԴՄ կտրոն։ 2024 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ այս ցուցանիշն աճել է 17.6 տոկոսով։

«Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն։ Դրանք վկայում են հարկային կարգապահության բարձրացման, արդար մրցակցության ամրապնդման և պետության ֆինանսական հիմքերի ուժեղացման մասին։

Շնորհակալություն բոլոր այն գործարարներին, որոնք յուրաքանչյուր գործարքի կատարելիս տրամադրում են ՀԴՄ կտրոն, և բոլոր այն քաղաքացիներին, որոնք հետևողականորեն պահանջում են այն»,- ասվում է Կառավարության հաղորդագրության մեջ։

606441586_1280522317444526_3430500690642752915_n.jpg (97 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

90 դիտում

Leave a Comment