
«Մեր պրոբլեմն այն է, որ միշտ փոքր նախագծերի հետ ենք գործ ունեցել, սովոր չենք մեծ նախագծերի, իսկ դրանք ունեն առանձնահատկություններ. դրանք միշտ չպարզաբանված հարց են ունենում և միշտ ստեղծում են նոր չպարզաբանված հարցեր»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով TRIPP-ի նախագծի՝ իրանական կողմի հետ համաձայնեցված չլինելու վերաբերյալ հարցին։
Նրա խոսքով՝ TRIPP նախագիծը այնքան մասշտաբային է, որ ամեն փուլում ի հայտ են գալու նոր հարցեր, որոնց շուրջ պետք է մտածել:
«Իրանի հետ մեր հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, և ցանկություն ունենք Իրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել»: