Կրակի հետևանքով զոհվել է Դաղստանի շրջաններից մեկի ղեկավարի տեղակալը

Ուկրաինային սահմանակից տարածքներում Դաղստանից մարդասիրական շարասյունը կրակի տակ է հայտնվել, որի հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ Շամիլի շրջանի փոխղեկավար Մագոմեդնաբի Հաջիևը։ Այս մասին հայտնել է  հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիկովը, գրում է Meduza-ն։

Մյուս երկու զոհվածները «Ինքնապաշտպանություն» կազմակերպության անդամներ Ալին և Մուրադն են։ Մելիկովը հավելել է, որ մարդասիրական ավտոշարասյան ուղեկցորդը նույնպես վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Նրա տեղեկացմամբ՝ բեռն ուղարկվել է Շամիլսկի շրջանից։ Երկու բեռնատարներ տեղափոխում էին մարդասիրական օգնություն։

Իր հաղորդագրության մեջ Սերգեյ Մելիկովը շարասյունը բնութագրել է որպես մարդասիրական, սակայն նաև հավելել է, որ բեռնատարներն օգնություն էին տեղափոխում զինծառայողների համար, այդ թվում՝ սնունդ, ինժեներական գործիքներ և երեխաների նամակներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment