Սիրիայի անվտանգության ուժերը Դամասկոսում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդին


Միջազգային


Սիրիայի ներքին անվտանգության ուժերի (անձնակազմը հատուկ գործողություն է իրականացրել, որի ընթացքում Դամասկոսում ձերբակալվել է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության առաջնորդը։

Այս մասին ասվում է ՆԳՆ նահանգային վարչության ղեկավար, գեներալ Ահմեդ ադ-Դալլաթիի հայտարարության մեջ, որը տարածվել է X սոցիալական ցանցում։

«Մեր հատուկ նշանակության ուժերը, համագործակցելով ռազմական հետախուզության և միջազգային կոալիցիոն ուժերի հետ, գործողություն են իրականացրել մայրաքաղաքի Մուադամիյա արվարձանում ԴԱԻՇ-ի հենակետը ոչնչացնելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

«Արդյունքում Դամասկոսում ահաբեկչական բջջի առաջնորդ Թահա ալ-Զուաբին և նրա մի քանի հանցակիցներ ձերբակալվել են։ Նրանցից առգրավվել են պայթուցիկ սարքեր և զենքեր»,-նշել է նա:

«Սա լուրջ հարված է ԴԱԻՇ-ին, որը ցույց է տալիս մեր անվտանգության ուժերի պատրաստակամությունը՝ դիմակայելու Դամասկոսում և նրա շրջակայքում կայունությանը սպառնացող ցանկացած սպառնալիքի», – ընդգծել է գեներալը։


Leave a Comment