Ոստիկանության 5 ծառայող ազատվել է համակարգից․ ՀՀ ՆԳՆ – Armenia Today

Ոստիկանության 5 ծառայող ազատվել է համակարգից, տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ-ն՝ նշելով, որ տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ:

Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության 7 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 5 ծառայողի նկատմամբ կիրառել «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ 2 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից:

Դեկտեմբերի 1-ին կայացած կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվել էր 4 ոստիկանի ազատել ծառայությունից։ 

Leave a Comment