
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է վերջին շրջանում շրջանառվող այն լուրերին, թե, իբր, Թուրքիայի նախագահն արդեն որոշում ունի, թե ով է լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսը, և այդ հարցով քաղաքական խորհրդակցություններ են ընթանում Թուրքիայի իշխանությունների հետ։ Մեկնաբանելով այս խոսակցությունները՝ վարչապետը նշել է, որ նման մեկնաբանություններն իրեն չեն զարմացնում՝ հաշվի առնելով պատմական համատեքստը։
Անդրադառնալով եկեղեցու նոր կանոնադրության անհրաժեշտությանը և դրա դեմ եղած դիմադրությանը՝ Փաշինյանը նկատել է.
Վարչապետը բացատրել է, թե ինչու են ծագում նման դավադրության տեսություններ։ Ըստ նրա՝ գործում է ենթագիտակցական մի մեխանիզմ, որը նա որակել է որպես «ծայրագավառային տրամաբանություն»։
Նիկոլ Փաշինյանն այս խնդիրը կապել է պետականության ընկալման բացակայության հետ։ Նա հիշեցրել է իր բանաձևը՝ «Հայրենիքը պետությունն է», և նշել, որ հարյուրամյակներ շարունակ հայերի համար հայրենիքը և պետությունը տարբեր հասկացություններ են եղել։
Դիտումների քանակ5