Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեքստի ուղղագրությունը ստուգող ծրագիր է ձեռք բերել, որի համար վճարվել է 351 հազար դրամ:
ՄԻՊ աշխատակազմից փորձեցինք ճշտել, թե ո՞ւմ համար է ձեռք բերվել այդ ծրագիրը, ՄԻՊ աշխատակիցները հայոց լեզվի ուղղագրությանը բավարար մակարդակով չե՞ն տիրապետում. ստացանք հետևյալ պատասխանը.
«Տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից նշված ծրագիրը ՄԻՊ աշխատակազմում ներդրվել է 2018 թվականից: Ծրագրի կիրառությունը ընդունված և կիրառվող պրակտիկա է թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում՝ խուսափելու տեխնիկական և այլ բնույթ կրող տարատեսակ խնդիրներից, ինչպես նաև նպատակ ունի ապահովել աշխատանքների արդյունավետ և պատշաճ կազմակերպումը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից հայոց լեզվի իմացության վերաբերյալ Ձեր հարցն էթիկապես պատշաճ չենք համարում»: