Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 25-ին – Armenia Today

Դեկտեմբերի 25-ին Հայաստանի մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում կեսօրին սպասվում է 4-6, երեկոյան՝ 0-2 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է 1-5 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է 1-4 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 0-3 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 4-7 աստիճան տաքություն։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 3-7 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է 0-3 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 3-6 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 4-7 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի 1-5 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում սպասվում է -1-ից 2 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկը սպասվում է 2 աստիճան տաքություն։

Leave a Comment